Ռոման պարտվեց սեփական հարկի տակ. Մխիթարյանը խաղաց մեկ խաղակես
Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Ուդինեզեին»:
Առաջին խաղակեսում հյուրերը Լասանյայի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Մինչև ընդմիջման գնալը «Ռոման» մնաց 10 հոգով: 30-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Դիեգո Պերոտին: 78-րդ րոպեին Նեստորովսկին կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսաապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց 2-րդ խաղակեսին:
Այս խաղից հետո «Ռոման» 48 միավորով 5-րդն է:
Կարծիքներ