Հակոբ Արշակյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն ընդգծել են Հյուսիս-հարավ միջանցքի կարեւորությունը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Թագուհի Ղազարյանը, Տիգրան Աբրահամյանը եւ Նարեկ Բաբայանը:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանում գերեվարված անձանց շուտափույթ վերադարձի կարեւորությանը եւ այդ պետության կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելուն: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ մեր երկիրն այս առումով գնահատում է Հնդկաստանի հավասարակշիռ հայտարարությունները եւ դերակատարումը միջազգային ասպարեզում:
Ավելին՝ այստեղ
Կարծիքներ