ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնում թալիբների որոշման առնչությամբ՝ կանանց արգելել ՀԿ-ներում աշխատել

ԱՄՆ-ն անհանգստացած է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության որոշմամբ, որը ձևավորվել է արմատական Թալիբան շարժման կողմից, կանանց բացառել հասարակական կազմակերպություններում (ՀԿ-ներում) աշխատելուց։ Այս մասին շաբաթ օրը Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք խորապես մտահոգված ենք, որ թալիբների կողմից Աֆղանստանում մարդասիրական օգնության բաշխմանը կանանց մասնակցության արգելքը կխաթարի միլիոնավոր մարդկանց այդքան անհրաժեշտ և փրկող օգնությունը: Կանայք կենտրոնական դեր են խաղում մարդասիրական գործողություններում ամբողջ աշխարհում, որոշումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ աֆղան ժողովրդի համար»,- ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը։
Ավելի վաղ Աֆղանստանի ժամանակավոր կառավարության էկոնոմիկայի նախարարությունը կարգադրել էր բոլոր ազգային և միջազգային հասարակական կազմակերպություններին դադարեցնել կանանց աշխատանքից մինչև հետագա ծանուցում: Գործակալությունը նաև զգուշացրել է, որ ուժը կորցրած կճանաչի այն կառույցների լիցենզիաները, որոնք չեն համապատասխանի այս պահանջին։
Կարծիքներ