Հրշեջները մարել են Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղում բռնկված հրդեհը

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 13-ին, ժամը 18։39-ին ահազանգ է ստացել, որ Կարմիր Աղեկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատի Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Կարմիր Աղեկ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում՝ ծածկի տակ, այրվում է մոտ 120 հակ կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։37-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում