Գազայից արձակել են յոթ հրթիռ՝ Հարավային Իսրայելի վրա
Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից օգոստոսի լույս 21-ի գիշերը եւս յոթ հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ, դրանցից վեցն իսրայելացի զինվորականներին հաջողվել Է կալանել: Ինչպես Twitter-ի իր Էջում հայտնել Է Իսրայելի Պաշտպանության բանակը, ի պատասխան հրթիռային գրոհի զինծառայողները խոցել են ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական օբյեկտները:
«Գիշերը երրորդ հրթիռային գրոհի ընթացքում Գազայից արձակել են յոթ հրթիռ՝ նշանառված Հարավային Իսրայելում քաղաքացիական անձանց վրա: Յոթ հրթիռներից վեձը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով: Ի պատասխան մենք հարված հասցրեցինք Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թիրախներն, ներառյալ ստորգետնյա ենթակառուցվածքին- ասված Է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ:
Օգոստոսի 20-ին ավելի վաղ իսրայելական բանակը հարվածներ Է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյետներին ի պատասխան հրեական պետության տարածք պայթանյութով օդապարիկների արձակման: Ավելի ուշ բանակային մամուլի ծառայությունը տեղեկացրել Է իսրայելացի զինվորականների կողմից արմատականների արձակած երեք հրթիռների կալանաման մասին, որից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերն ի պատասխան հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՍԱՍ շարժման ռազմական օբյեկտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ