Հրդեհ Եղվարդ քաղաքում

Հրդեհ Եղվարդ քաղաքում

Օգոստոսի 17-ին, ժամը 21:31-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին հարակից պահեստի տանիքում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ այնուհետև դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:21-ին, մարվել՝ 23:37-ին:

Այրվել են Արմեն Մ․-ին պատկանող պահեստի տանիքի (մոտ 200 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մոտ 80 քմ, տանիքում՝ երեսպատման պաստառ՝ մոտ 100 քմ, մոտ 50 հատ ստվարաթղթե արկղ և 4 հատ սառնարան: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն և կից ավտոտնակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում