Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բեռնատարը 25 մ գլորվելով հայտնվել է դաշտում. կա տուժած
Մայիսի 18-ին` ժամը 20:18-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Ե., ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ գլորվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ:
Կարծիքներ