ԵՄ երկրները համաձայնության են եկել Ուկրաինայի համար ՌԴ ակտիվներից շահույթի օգտագործման շուրջ
Եվրամիության (ԵՄ) անդամ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթն Ուկրաինայի ռազմական օգնության համար օգտագործելու շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Աջա Լաբիբը՝ ժամանելով ԵՄ խորհրդի նիստին։
«Համաձայնությունը ձեռք է բերվել: Մենք կարողացանք այդ ընթացակարգն ապահովել բավականաչափ երաշխիքներով, որպեսզի շահույթն անջատենք ակտիվներից», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Իր հերթին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ Հունգարիան կարող է չմասնակցել Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթն Ուկրաինայի ռազմական օգնության համար օգտագործելու՝ Եվրամիության որոշման իրականացմանը։
«Մենք հաշվի ենք առնում այն, որ եթե Հունգարիան չի մասնակցել որոշման ընդունմանը, ապա անհրաժեշտություն չկա, որ մասնակցի որոշման իրականացմանը»,- ասել է նա:
Կարծիքներ