Իրանը պարզել է միջուկային օբյեկտում տեղի ունեցած սաբոտաժի պատասխանատուներին
Իրանի անվտանգության ծառայությունները պարզել են Նաթանզեի միջուկային օբյեկտում կատարված դիվերսիայի մասնակիցներին: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Անվտանգության գործակալությունները մանրազնին ուսումնասիրում են կատարվածը Նաթանզեում, որը սաբոտաժ էր: Որքանով մեզ հայտնի է, նրանց հաջողվել է բացահայտել ուժերը (դիվերսիայի հետևում կանգնած), պարզել պատճառները, մանրամասները և մեթոդաբանությունը»,-հայտարարել է Քամալվանդին:
Նա չի հստակեցրել՝ արդյոք ներքի՞ն, թե՞ արտաքին ուժերն են ներգրավված եղել դիվերսիայի կազմակերպման մեջ։
Հիշեցնենք, որ Իսրայելը դիվերսիա է իրականացրել` իրանական «Նաթանզե» միջուկային օբյեկտում պայթուցիկ սարք գործի դնելով: Իրանը չի հաստատել, չի էլ հերքել պայթյունին Իսրայելի ներգրավվածությունը:
Կարծիքներ