Էջմիածնի բնակիչը թմրամիջոցն իրացնելուց հետո բերման է ենթարկվել ու ձերբակալվել. տեսանյութ

Էջմիածնի բնակիչը թմրամիջոցն իրացնելուց հետո բերման է ենթարկվել ու ձերբակալվել. տեսանյութ

 Էջմիածնի բնակիչը թմրամիջոցն իրացնելուց հետո բերման է ենթարկվել ու ձերբակալվել

Էջմիածնի բնակիչը թմրամիջոցն իրացնելուց հետո բերման է ենթարկվել ու ձերբակալվել

Իրավական22 Դեկտեմբեր 2021 | 12:00

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով Արաբկիրի բաժնի գործընկերների հետ, դեկտեմբերի 17-ին Հրազդանի կիրճից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 30 և 43 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի, մյուսը Էջմիածնի բնակիչ է։

30-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 3 փաթեթ թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչներ, իսկ 43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ նմանատիպ զանգվածով 5 փաթեթ ու կաթուցիչ:

Պարզվել է, որ Էջմիածնի 43-ամյա բնակիչը մայրաքաղաքում բնակվող 30-ամյա տղամարդուն թմրամիջոց է իրացրել Հրազդանի կիրճում։ Նշանակվել է փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ։ Թմրանյութն իրացնողը ձերբակալվել է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում