ԱՄՆ-ը չի ցանկանում բացահայտել Կիևին տանկեր մատակարարելու հնարավորության մասին քննարկումների մանրամասները

ԱՄՆ-ը չի ցանկանում բացահայտել Կիևին տանկեր մատակարարելու հնարավորության մասին քննարկումների մանրամասները

ԱՄՆ-ը չի ցանկանում բացահայտել Ուկրաինային ռազմական օգնության վերաբերյալ արևմտյան քննարկումների կոնկրետ մանրամասներ։ Այս մասին հինգշաբթի օրը արտասահմանյան լրագրողների համար ճեպազրույցում ասել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Դուգլաս Ջոնսը` պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը հրաժարվում է տանկեր մատակարարել Կիևին։

«Ինչ վերաբերում է սպառազինությունների համակարգերի հետ կապված կոնկրետ հարցերին, ապա այդ քննարկումները շարունակվում են կոնկրետ դաշնակիցների և ուկրաինական կողմի հետ»,- նշել է Ջոնսը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում