Ուկրաինայի պաշտպանության նախարարը կարող է հրաժարական տալ. ԶԼՄ
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ կարող է հրաժարական տալ։ Այսպես, նա մեկնաբանել է պաշտպանության գերատեսչության ղեկավարի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը, որոնք հայտնվել են ուկրաինական լրատվամիջոցներում այս տարվա ընթացքում։
Այս մասին գրում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Հունվարին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնվեց կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ Այնուհետև ուկրաինական լրատվամիջոցներում տեղեկություններ եղան գերատեսչության պաշտոնյաների կողմից բանակի համար սննդամթերք գնելիս չարաշահումների մասին։ Հաղորդվում էր, որ Ռեզնիկովը կարող է պաշտոնանկ արվել Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնում հետագայում նշանակվելուց հետո։
Օգոստոսի 10-ին «Ուկրաինսկա պրավդա» հրատարակությունը, հղում անելով երկրի ղեկավարության աղբյուրներին, հայտնել էր , որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկում է Ռեզնիկովի հրաժարականը, և նրա փոխարեն երկու թեկնածու է հավակնում։
Ըստ աղբյուրների՝ պաշտպանության գերատեսչությունը կարող է գլխավորել կամ փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովը, կամ ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը։
Կարծիքներ