Առանձին հատվածներում սպասվում են տեղումներ. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Երևանի առանձին հատվածներում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ին, 5-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 1-ի գիշերը, մայիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության առանձին շրջաններում այսօր և մայիսի 3-ի ցերեկը, շրջանների զգալի մասում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ին, 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 1-ի և 2-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։
Կարծիքներ