ԵՀ-ն առաջարկել է միգրացիոն ճգնաժամի պատճառով փոփոխել Շենգենյան գոտու կանոնները
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հանդես է եկել Շենգենյան գոտու բարեփոխման առաջարկով՝ կապված կորոնավիրուսային համաճարակի և միգրացիոն ճգնաժամի հետ։ Առաջարկը ենթադրում է ԵՄ արտաքին սահմաններում տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ՝ հանրային առողջությանը սպառնացող վտանգի դեպքում, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասվում է ԵՀ-ի մամուլի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ԵՀ-ն դիտարկում է փախստականների՝ ապաստան ստանալու դիմումների գրանցման ժամկետը չորս շաբաթով երկարացնելու, ինչպես նաև նրանց դիմումները հենց սահմանին քննարկելու հնարավորությունը, ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Անցած հինգշաբթի Ֆրանսիան իր մտադրությունը հայտնեց փոխել Շենգենյան գոտու կանոնները՝ բարելավելու համակարգումը անօրինական միգրացիայի դեմ պայքարում։
Կարծիքներ