Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Արցախի Հանրապետության տոնի առթիվ
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Արցախի Հանրապետության ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։
Այս կապակցությամբ նա ուղերձ է հղել, որում ասված է.
«Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության օրվա առթիվ։ Ուզում եմ վստահեցնել, որ Ռուսաստանի բոլոր ոչ անտարբեր մարդիկ մտահոգված են Լեռնային Ղարաբաղում խաղաղության եւ բարգավաճման համար:
Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ ուս ուսի տված անցնելով բազմաթիվ պատերազմների, այսօր մենք զգում ենք արդարության վրա հիմնված աշխարհի կարիքը։ Մարդիկ, ովքեր անցած տարիներին զենք են վերցրել՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, ունեն ինքնորոշման լիարժեք իրավունք։ Ես աղոթում եմ, որ բոլորը հասկանան դա եւ հարգանքով վերաբերվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Ձեզ եւ հանրապետությանը խաղաղություն, երջանկություն եւ բարօրություն եմ մաղթում»։
Կարծիքներ