Թուրքիայի արտգործնախարարը ԵՄ-ին մեղադրել է նեղ քաղաքական շահերի պատճառով ընդլայնման օրակարգը հետ մղելու մեջ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բելգրադում «Բաց բալկանյան նախաձեռնություն» գագաթնաժողովի ժամանակ Եվրամիության հասցեին մեղադրանքներ է հնչեցրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեղադրանքները Չավուշօղլուն հնչեցրել է մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
«Ժամանակակից Եվրամիությունը փակվել է իր մեջ, և նեղ քաղաքական շահերը կուլ են տվել ընդլայնման օրակարգը։ Ոչ ոք, օրինակ, իրականում չի կարող բացատրել, թե ինչու են Ալբանիան և Հյուսիսային Մակեդոնիան այդքան երկար սպասում ԵՄ անդամակցությանը»,- ասել է Չավուշօղլուն։
Գագաթնաժողովին մասնակցում են Սերբիայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի և Հունգարիայի ներկայացուցիչները:
Կարծիքներ