Սգում ենք Գուդաուրիում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը. Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Սգում ենք Գուդաուրիում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը. Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։ Այս մասին ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության գրառման մեջ:

«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին»,- ասված է ցավակցական ուղերձում:

Հիշեցնենք՝ երեկ Գուդաուրիում փրկարար ուղղաթիռը բախվել է ժայռին և պայթել, կան զոհեր:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում