Այս գիշեր մինուս 17 աստիճան ենք սպասում. քաղաքապետը հանձնարարեց մաքրել մայթերը

«Մեր բոլոր հիմնական աշխատանքները հիմա պետք է ուղղենք մայթերի և արդեն իսկ բակային հատվածների մաքրմանը, որովհետև ընդհանուր առմամբ ցածր ջերմաստիճանները պահպանվելու են, մանավանդ բակային հատվածներում խնդիրը լուրջ է»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարաան խորհրդացության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք այս գիշեր մինուս 17 աստիճան ենք սպասում, հետևապես շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակաբար իրականացվեն»,- ասաց նա:
Կարծիքներ