Խցանումների 80 տոկոսը պայմանավորված էր ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով. Ավինյան

Երևանում տրանսպորտի խցանումների 80%-ը պայմանավորված է ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ հիմնական խնդիրը եղել է Արաբկիր վարչական շրջանում:
«Տեխնիկայի որոշակի ուշացման հետևանքով տեղի է ունեցել բավականին ծանր խցանում, այլ հատվածներում ևս եղել են խցանումներ, բայց ոչ այնքան դժվարանցանելի»,- նշել է նա:
Ավինյանի խոսքով՝ խնդիր է նաև ԱՊՊԱ համակարգի տրամաբանությունը, երբ թեթև վթարների դեպքում մարդիկ ժամերով սպասում էին և ստեղծում կիլոմետրանոց խցանումներ:
Կարծիքներ