Մեր հայրենակիցները պահանջում են Արցախի միջազգային ճանաչում և թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտում և դադարեցում
Քանի որ այս պահին մեր ամբողջ ուշադրությունը ռազմաճակատի ուղղությամբ է, մի քիչ սիմվոլիկ է թվում, որ այս օրերին Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը, Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը։ Բայց սա չի վրիպել Ալիևի ուշադրությունից։ Նա սպառնացել է, որ Բաքուն խզելու է կապերը Արցախի անկախությունը ճանաչող երկրների հետ։ Ուրեմն շատ կարևոր են այս ծիլերը։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ վաղ առավոտից Եվրոպայի հայությունը փակ է պահում հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա, Ֆրանսիա – Իտալիա, Գերմանիա – Դանիա։ Մեր հայրենակիցները պահանջում են Արցախի միջազգային ճանաչում և թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտում և դադարեցում։ Ուրեմն պետք է շատացնել այս նախաձեռնությունները, ամեն օր ավելացնել այս ցուցակը։ Ու սա հնարավո՛ր է մեր հզո՛ր մարտիկների ու հզո՛ր Սփյուռքի միջոցով։
Կարծիքներ