Էրդողանը Ստամբուլում կհյուրընկալի Սթոլթենբերգին՝ քննարկելու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Էրդողանը Ստամբուլում կհյուրընկալի Սթոլթենբերգին՝ քննարկելու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ստամբուլում կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից:

Սպասվում է, որ նրանց հանդիպումը տեղի կունենա նախագահ իԴոլմաբահչեի աշխատանքային գրասենյակում, լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։ Դրա մեկնարկը նախատեսված է ՀՀ ժամանակով 15:00-ին։ Կողմերը հիմնականում կքննարկեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը։

Թուրքիան շարունակում է արգելափակել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ՝ մասնավորապես պահանջելով արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվող քուրդ ակտիվիստներին, ովքեր քաղաքական ապաստան են ստացել այս երկրում։ Ի պատասխան՝ Ստոկհոլմը պնդում է, որ իրենք կատարել են Անկարայի բոլոր պայմանները՝ հավանություն տալու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, իսկ կոնկրետ անձանց Թուրքիա արտահանձնելու հարցը պետք է որոշի միայն շվեդական դատարանը, այդ հարցը դուրս է  կառավարության իրավասությունից։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում