Ադրբեջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 347 և մահվան 9 նոր դեպք
Ադրբեջանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 347 նոր դեպք, 531 մարդ առողջացել է, 9-ը` մահացել: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը` հղում տալով Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբին:
Ադրբեջանում համաճարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 980 դեպք, 20 974 մարդ բուժվել է, 391-ը` մահացել:
Համաճարակի ընթացքում Ադրբեջանում անցկացվել է ընդհանուր առմամբ 658 782 թեստավորում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 15 407 081 է, մահացել է 631 036 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:
Կարծիքներ