Ծառայության կազմակերպման ուղղությամբ բարձր արդյունքներ գրանցած անձնակազմը ԳՇ պետի հրամանով արժանացել է խրախուսանքի
Հուլիսի 7-ին ամփոփվել են 2020թ. 1-ին կիսամյակում ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության կատարած աշխատանքները:
Ներկայացվել են զորամասերում իրականացված դիտարկումների և ստուգայցերի, հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների, անցագրային ռեժիմի սահմանափակման, սանհիտարահիգիենիկ վիճակի պահպանման և զորքերի ծառայության անվտանգության պահանջների կատարման նկատմամբ սահմանված հսկողության արդյունքները, ինչպես նաև կիսամյակի ընթացքում զորքերի ծառայության վիճակի վերլուծությունը:
Առանձնացվել են արձանագրված ձեռքբերումները և բացթողումների շտկմանն ուղղված միջոցառումները, զորամասերում զորքերի ծառայության կազմակերպման ուղղությամբ բարձր արդյունքներ գրանցած անձնակազմը ԶՈՒ ԳՇ պետի հրամանով արժանացել է խրախուսանքի:
Առաջադրվել են նաև հետագա աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ հստակ խնդիրներ:
Կարծիքներ