ԱՄՆ–ը դեմ կլինի Հայաստանի սահմանների փոփոխությանը. Ջեքի Սփիեր
ԱՄՆ–ն դեմ է լինելու Հայաստանի սահմանների որևէ փոփոխության։
Այս մասին այսօր Երևանում հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերը` մեկնաբանելով հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները։ Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ–ում իրենք բանաձև են առաջ քաշել, որով դատապարտվում են ադրբեջանական գործողությունները։
Հիշեցնենք՝ Սփիերը Հայաստան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության կազմում, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեի, ինչպես նաև ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուի հետ միասին:
Երկօրյա այցով Հայաստան ժամանած ամերիկացի հյուրերն ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել Ազգային ժողովում։ Նախատեսվում է նաև հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ հետ։
Կարծիքներ