Կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել
Երկու օր առաջ Աբու Դաբիից Երևան թռչող, Wizz Air ավիաընկերության օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց։ Աբու Դաբիի օդանավակայանից օդ բարձրանալուց տասը րոպե անց, Դուբայի երկնքում թռչելիս կայծակը հարվածել է օդանավին, ինչի հետևանքով ճաքել է պատուհաններից մեկը, և օդանավը սկսել է անկում կատարել։
Դա հենց Դուբայի ջրհեղեղի և ուժեղ փոթորիկի օրն է եղել։ Օդանավում խուճապ է սկսվել, մտածել են, որ կործանվում են, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել նորից Աբու Դաբիի օդանավակայանում։
Կարծիքներ