Մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը

Մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը

Հայաստանի 13 շախմատիստներ կմասնակցեն Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում այսօր մեկնարկելիք Եվրոպայի անհատական առաջնությանը:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը:

Ի դեպ, մրցաշարի առաջին համարը Գաբրիել Սարգսյանն է, երկրորդը՝ Հայկ Մարտիրոսյանը։ Առաջնությանը կմասնակցի 40 երկրի 499 շախմատիստ: Այն կտևի մինչև մարտի 14-ը:

Եվրոպայի անհատական առաջնությանը նախապատրաստվելու նպատակով Հայաստանի տղամարդկանց հավաքականը փետրվարի 13-27-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Արզնիում:

Նշենք նաև, որ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությանը, որը կանցկացվի մարտի 18-29-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում: Հայաստանից մասնակցության հայտ են ներկայացրել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում