Ծիծեռնակաբերդի բարձունքի 8.5 հա տարածքում գարնանը նախատեսվում է ծառատունկ կազմակերպել

Ծիծեռնակաբերդի բարձունքի 8.5 հա տարածքում գարնանը նախատեսվում է ծառատունկ կազմակերպել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետևել է Ծիծեռնակաբերդի բարձունքի համայնքապատկան տարածքի մաքրման աշխատանքների ընթացքին

 

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում գարնանը նախատեսվում է ծառատունկ կազմակերպել:

 

Մինչ այդ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ համայնքապատկան հատվածում լայն թափով սանիտարական մաքրման աշխատանքներ են մեկնարկել: Դեռևս 2019 թ. նախանշված մասշտաբային նախագիծը գործնական փուլ է մտել այս տարի, ընթացքին տեղում հետևել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

 

Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային գոտին կարգի բերելու համար աշխատանքներում շուրջ 160 աշխատակից է ներգրավվել:

 

Ծրագրի շրջանակում տարածքից արդեն իսկ շուրջ 180 մեքենա աղբ է տեղափոխվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում