Ես այստեղ եմ․ Զելենսկին հերքել է իր փախուստի մասին հայտարարությունները

Ես այստեղ եմ․ Զելենսկին հերքել է իր փախուստի մասին հայտարարությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Կիևում իր աշխատավայրում գտնվելու մասին։ Համապատասխան տեսանյութը ուրբաթ օրը՝ մարտի 4-ին, նա տեղադրել է instagram-ում։

«Երկու օրը մեկ տեղեկություն է ստացվում, որ ես ինչ-որ տեղ եմ փախել Ուկրաինայից, Կիևից, գրասենյակից, ինչպես տեսնում եք՝ ես այստեղ եմ՝ տեղում»,- գրել է նա։

Նախագահն իր գրասենյակից տեսաուղերձում ցույց է տվել նաև գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին։

«Մենք աշխատում ենք, սիրում ենք վազել, բայց հիմա ժամանակ չկա»,- հավելել է նախագահը։

Այն, որ նախագահը գտնվում է մայրաքաղաքում, հաստատել են LIGA.net-ը և նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Նախագահ Զելենսկին կրկին Ուկրաինայի մայրաքաղաքում է, կառավարում է պետությունն ու պաշտպանությունը, մշտական ​​կապի մեջ է գործընկերների հետ և պարբերաբար ուղիղ եթերով հարցազրույցներ է տալիս լրագրողներին»,- ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում