Թիվ 194 հիմնական դպրոցում ԱԻՆ-ը վարժանք է անցկացրել. ամփոփվել են ուսումնավարժանքի արդյունքները
Արտակարգ իրավիճակներում բնակչության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի, տարբեր կառույցների աշխատակիցների տեսական և գործնական գիտելիքների ստուգման գործընթացները շարունակվում են:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Էրեբունի վարչական շրջանի թիվ 194 հիմնական դպրոցում Երևանի փրկարարական վարչության համապատասխան մասնագետների մասնակցությամբ անցկացվել է գործնական պարապմունք «Աշակերտների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով:
Հատուկ տակտիկական ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել ղեկավար կազմի, աշխատակիցների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների տեսական և գործնական գիտելիքների կիրառումը ստեղծված իրավիճակում:
Ստուգվել են դպրոցում առկա պաշտպանական կառույցների, օդային տագնապ ազդանշանից հետո պատսպարման կազմակերպման, ինչպես նաև էներգամատակարարման, ջրամատակարարման, կապի և ազդարարման համակարգերի աշխատանքը:
Գործընթացն իրականացվել է հետևյալ հաջորդականությամբ՝ ազդարարում, պատսպարում, ընդհանուր հետախուզություն, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացում:
Ավարտին ամփոփվել են ուսումնավարժանքի արդյունքները:
Կարծիքներ