Զախարովան արձագանքել է ՌԴ բնակիչներին ապրանքներ վաճառելու Chanel-ի արգելքին

Զախարովան արձագանքել է ՌԴ բնակիչներին ապրանքներ վաճառելու Chanel-ի արգելքին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ավելի վաղ տարածված տեղեկություններին, որ ֆրանսիական Chanel ապրանքանիշի արտասահմանյան խանութներին արգելվել է ապրանքներ վաճառել Ռուսաստանում բնակվող գնորդներին։ Գրառումը հայտնվել է նրա թելեգրամյան ալիքում։

Զախարովան հիշեցրել է, որ ապրանքանիշի հիմնադիր Կոկո Շանելը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Երրորդ Ռեյխի գործակալ և սերտ կապեր է ունեցել Ֆրանսիայի օկուպացիոն կառավարության ներկայացուցիչների հետ։

Դիվանագետի խոսքով՝ «Կոկո Շանելն իր կոմերցիոն խնդիրները լուծել է նացիստների հաշվին։ Պատերազմից առաջ նա վաճառել է հայտնի Chanel No 5 օծանելիքի արտադրամասերը հրեա արդյունաբերողներին։ Նացիստներին գրավելով՝ նա փորձել է վերականգնել օծանելիքի վաճառքից ստացված շահույթի իրավունքները»,- ասել է Զախարովան։

Chanel-ի՝ Ռուսաստանի բնակիչներին ապրանքներ վաճառելու արգելքի մասին հայտնի է դարձել ապրիլի 1-ին։ Բլոգեր Լիզա Լիտվինը համացանցում պատմել է, որ ԱՄԷ-ում Chanel խանութի աշխատակիցները հրաժարվել են իրեն նախընտրած իրը վաճառել: Բացի այդ, նա լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է գնորդի կողմից ստորագրված ձևաթուղթը հետևյալ բովանդակությամբ. «Ես Ռուսաստանում չեմ ապրում և չեմ կրի այս իրը Ռուսաստանի տարածքում»:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում