ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա դիվանագետների ժամանումը Նավալնիի դատավարությանը բնորոշել է որպես «քաղաքական ակցիա»
Արևմտյան դիվանագետների հավաքական այցը դատարան՝ իրենց երկրի քաղաքացի չհանդիսացող Ալեքսեյ Նավալնիի գործի քննման ժամանակ, քաղաքական ակցիա է: Այս հայտարարությունը արել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Զախարովայի խոսքերով` նորմ չի հանդիսանում այն, որ օտարերկրյա դիվանագետները ներկա լինեն դատարաններում, երբ դատում են իրենց երկրի քաղաքացի չհանդիսացող անձանց:
«Այսպիսով. նորմը օտարերկրյա դիվանագետների ներկայությունն է դատարաններում, երբ դատում են իրենց երկրի քաղաքացիների կամ միջազգային ահաբեկիչների, օրինակ, երրորդ երկրներում հանցագործություններ կատարած անձանց: Չնայած այդ նորմը գոյություն ունի, բայց արևմտյան շատ երկրներ այն չեն կիրառում»,-գրել է Զախարովան իր ֆեյսբուքյան էջում:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն հաճախ չի թույլատրում ռուս դիվանագետներին ներկա գտնվել անգամ ռուսաստանցիների դատավարություններին:
«Իսկ երբ դիվանագետները, հատկապես հավաքականորեն, ներկա են ոչ իրենց քաղաքացիների դատավարություններին, խոսքը քաղաքական ակցիայի մասին է»,-նշել է Զախարովան:
Երեքշաբթի օրը Սիմոնովսկի դատարանը Մոսկվայի քաղաքային դատարանում տեղի ունեցող նիստի ժամանակ քննարկում է Դաշնային քրեակատարողական ծառայության Մոսկվայի վարչության միջնորդությունը`Նավալնիի պայմանական պատժաչափը չեղյալ համարելու և իրական ժամկետով փոխարինելու համար` կապված նրա վրա դրված պարտականությունները չկատարելու հետ:
Կարծիքներ