Այն տպավորությունն է, որ Հայ առաքելական եկեղեցին իր հետևից է ընկել ու օր չկա՝ մի սկանդալ չբստրի իր դեմ. Սաֆարյան

Այն տպավորությունն է, որ Հայ առաքելական եկեղեցին իր հետևից է ընկել ու օր չկա՝ մի սկանդալ չբստրի իր դեմ. Սաֆարյան

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերը շարունակում են տարբեր հայտարարություններ անել Տավուշի հետ կապված գործընթացի վերաբերյալ։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքին և գրել.

«Ով Ղազախը հայկական չի համարում, նա հայ չէ.....

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Ոսկեպարից Հրապարակ TV-ի եթերում ասել է.

«Ցավոք, չեմ տեսնում մեր ժողովրդի կարևոր մեծամասնական հատվածի մեջ այդ կարողունակությունը՝ մարտահրավերներին դիմակայելու։ Դրա համար անհրաժեշտ է, որ փոքրամասնությունը իր ձեռքը վերցնի այս երկրի կառավարումը»։

«Փոքրամասնությունը հայերն են։ Եթե հայը մտահոգ չէ այս երկրով, եթե հայը մտահոգ չէ տարածքների հանձնմամբ, նա հայ չէ։

Երբ նման հայտարարություններից հետո ժողովուրդը ջախջախում է դա արտահայտողներին, Եկեղեցին ու Աջապահյանը սրտնեղում են՝ հարձակվել են հայ եկեղեցու վրա։

Բայց հաշիվ չեն տալիս, որ վիրավորում են ժողովրդի մեծամասնությանը' նրան համարելով ոչ միայն «անկարողունակ», այլ անգամ չհամարելով հայ....

Այն տպավորությունն է, որ Հայ առաքելական եկեղեցին իր հետևից է ընկել ու օր չկա, մի սկանդալ չբստրի իր դեմ։

2 օր առաջ նախկին ադրբեջանաբնակ, Ղազախի գյուղերը դարձրեցին «Տավուշի գյուղեր», հաջորդ օրն էլ մեծամասնությանն են վիրավորում, թե հայ չեն ու երկրի տեր լինելու կարողություն ու իրավունք չունեն, ու այդ իրավունքը նրանց ձեռքից պետք է վերցվի...

Սա ուղղակի աղետ է, որից դուրս գալ կարճ ժամկետում չենք կարողանալու...

Որովհետև սա է մտածողությունը ու պահվածքը....»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում