Գավառում 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղային

Գավառում 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղային

Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Վաչագան Գ.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 11-ամյա Ս. Հովեյանին:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վարորդը, ըստ աղբյուրի, փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել «Գավառ»  բժշկական կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի փաստով նաձեռնվել է վարույթ: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում