Եվրախորհրդի ղեկավարը Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն է հայտնել երկրի ժողովրդին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ֆրանսիայի ժողովրդին և ոստիկանությանը, ինչպես նաև Ռամբույե քաղաքում այսօր սպանված ոստիկանության աշխատակցուհու մերձավորներին Twitter-ում ցավակցություն է հայտնել:
«Իմ ցավակցությունն եմ հայտնում Ռամբույեում այսօր սպանված ոստիկանության աշխատակցի ընտանիքին և մտերիմներին։ Այդ ողբերգության կապակցությամբ ես իմ լիակատար համերաշխությունն եմ հայտնում երկրի ժողովրդին»,- հայտարարել է նա։
Ռամբույեում հարձակումը տեղի է ունեցել այսօր կեսօրին։ Հարձակվողը՝ 36-ամյա թունիսցին, կոմիսարիատի նախասրահում դանակով հարվածել է կնոջ պարանոցին, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Շենքի մուտքի մոտ գտնվող ոստիկանները մի քանի կրակոց են արձակել հարձակվողի ուղղությամբ։ Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և ստացած վնասվածքներից մահացել։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ չարագործը մի քանի անգամ բղավել է «Ալլահ ակբար»։ Նշվում է նաև, որ նա Թունիսի քաղաքացի է եղել և Ֆրանսիայում է հաստատվել 2009-ին։
Ահաբեկչության գործերով դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ հետաքննության տվյալներով՝ հարձակվողը նախապես պատրաստվել է այդ հարձակմանը, որը որակվել է որպես ահաբեկչություն:
Կարծիքներ