Փակ են Գյումրիում գործող ՌԴ 102-րդ ռազմաբազայի մուտքերը. «Բևեռը» ակցիա է իրականացնում

Փակ են Գյումրիում գործող ՌԴ 102-րդ ռազմաբազայի մուտքերը. «Բևեռը» ակցիա է իրականացնում

Գյումրիում այսօր «Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական հակառուսական քաղաքական կազմակերպությունը պլանավորել է ակցիա անցկացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց։

Ոստիկանությունն էլ փակել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի մուտքերը:

Ավելի վաղ կազմակերպիչները («Ազգային ժողովրդավարական բևեռ») հայտարարել էին, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար, որն արդեն 28 օր փակ է, մտադիր են արգելափակել 102-րդ բազան։ Այդ նպատակով առավոտյան նրանք Երևանից մեկնել են Գյումրի։

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այժմ փակ է Կարսի խճուղուց դեպի ՌԴ 102-րդ ռազմաբազա տանող ճանապարհը, ռուս զինվորականներ տարածքում չկան։

«Ազգային ժողովրդավարական բևեռի» կողմնակիցները հավաքվել են Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որտեղից էլ կսկսեն ակցիան։

Բևեռը կարծում է, որ մոտավորապես մեկ ամիս է, ինչ ռուս-թուրք-ադրբեջանական կոալիցիան է փակել Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում