Չինաստանում արգելել են BBC World News հեռուստաալիքի հեռարձակումը

Չինաստանում արգելել են BBC World News հեռուստաալիքի հեռարձակումը

Չինաստանի հեռարձակող վերահսկիչ մարմինն արգելել է BBC World News հեռուստաալիքի հեռարձակումը երկրի տարածքում: Ինչպես փոխանցում է  CGTN չինական հեռուստաալիքը, այս մասին ասվում է Չինաստանի ռադիոյի և հեռուստատեսության ազգային վարչության հայտարարության մեջ: 

Ինչպես նշվում է, որ բրիտանական հեռուստաալիքի հեռարձակումն արգելվել է բովանդակության և հավաստիության սկզբունքի լուրջ խախտումների պատճառով:  

Ազգային վարչությունից հայտնել են, որ խախտումներն արձանագրվել են Չինաստանի մասին ռեպորտաժներում, ինչը հակասում է լրատվության տրամադրման կանոններին և ոտնահարում է Չինաստանի ազգային շահերը:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում