ԱՀԿ-ն եվրոպացիներին կոչ է արել չշտապել ուրախանալ պատվաստման մեկնարկով

ԱՀԿ-ն եվրոպացիներին կոչ է արել չշտապել ուրախանալ պատվաստման մեկնարկով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հինգշաբթի կոչ է արել եվրոպական երկրների բնակիչներին չմատնվել անվտանգության կեղծ զգացողությանը՝ կապված կորոնավիրուսի դեմ պատվաստման մեկնարկի հետ: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով եվրոպական ԶԼՄ-ներին:

«Ներկա պահին եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունը խոցելի են մնում»,- ասել է ԱՀԿ տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Հանս Կլյուգեն: Վերջինս հավելել է, որ ներկա պահին «բարակ գիծ է ձևավորվել պատվաստանյութի վրա հույս դնելու և անվտանգության կեղծ զգացողության միջև»:

«Պատվաստանյութերն անհրաժեշտ են, սակայն ներկա պահին դրանք շատ քիչ են համավարակի դեմ հաջող պայքարի համար»,- հավելել է մասնագետը:

Բացի այդ, Կլյուգեն կոչ է արել պետություններին զերծ մնալ սահմանափակումները մեղմացնելուց և շուտափույթ որոշումներ կայացնելուց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում