Այս ամենի պատասխանատուն այդ հավաքների կազմակերպիչներն են. Գևորգ Պապոյան

ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Իրեն ընդդիմադիր հռչակած ագրեսիվ զանգվածը այսօր իրապես անցավ բոլոր կարմիր գծերը՝ ոստիկանների վրա քարեր ու այլ ծանր առարկաներ նետելով, որի հետևանքով, ըստ տարածվող տեղեկությունների, նվազագույնը 20-ից ավել ոստիկան ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Իշխանատենչությամբ տարված, սակայն ժողովրդի կողմից համատարած արհամարհանքի արժանացած խմբակը, տեսնելով, որ իրենց ստերին մարդիկ չեն հավատում, և արագ տեմպերով մինչև «քոքը մաշվում» են, այսօր անցավ զանգվածային անկարգությունների կազմակերպման՝ բռնություն կիրառելով ոստիկանների նկատմամաբ։
Այս ամենի պատասխանատուն այդ հավաքների կազմակերպիչներն են։
Կարծիքներ