ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Իրաքյան Քուրդիստանի առաջնորդը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մեսուդ Բարզանին փետրվարի 2-ին Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև հարաբերությունները Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության ու Հայաստանի միջև: Այս մասին հայտնում է «Շաֆաք» գործակալությունը:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը բարձր է գնահատել Բարզանիի ջանքերը Քուրդիստանի ժողովրդի ազատության և իրավունքների համար պայքարի գործում:
Կողմերն ընդգծել են Իրաքյան Քուրդիստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ընդլայնելու կարևորությունը:
2017թ. մարտի 13-ին ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին: Հյուպատոսությունը բացվել է 2020 թվականին:
Հյուպատոսական շրջանում ընդգրկված են Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ):
Կարծիքներ