Պարսավագիր պետության դեմ կամ Կտրիճ Ներսիսյանի վերջին խայտառակությունը գահընկեցությունից առաջ. Zarkerak

Պարսավագիր պետության դեմ կամ Կտրիճ Ներսիսյանի վերջին խայտառակությունը գահընկեցությունից առաջ. Zarkerak

Վերջին օրերին ներեկեղեցական խորացող ճգնաժամի ֆոնին, նոր լարվածություն է դիտվում նաև Կտրիճ Ներսիսյանի և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների բարդ դինամիկայում։ Շարունակելով երրորդ երկրների շահերին ծառայող ազգադավ իր ընթացքը այժմ էլ Կտրիճ Ներսիսյանն իր մի քանի համագյուղացի եպիսկոպոսների հետ երեք մանեթանոց լացի պես շահարկման առարկա է դարձրել դատարանի առաջ կանգնած իր եպիսկոպոսների և ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐ ՏԻԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ առնչվող դատական գործերը։ Այս մասին հայտնում է Zarkerak.am-ը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ նա մասնավորապես շրջանառության մեջ է դրել ղազագրի մի նախագիծ, որը ոչ առաջին և ոչ էլ վերջին ղազգաիրն է, որ կտրիճը պարտադրում է իր եպիսկոպոսներին, եպիսկոպոսներն էլ այն հրամցնում են հավատացյալ հոտին իբրև «նախանձախնդիր նվիրյալների ճշմարտախոս սրտից դուրս բերված մարգարիտ»։ Ընդամենը օրեր առաջ դատարանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս աջապահյանի երկու տարով ազատազրկման վճիռը։ Հիշեցնենք, որ նա զինված հեղաշրջման կոչեր էր հնչեցնում հրապարակային կերպով և այդ կոչերը կրկնում էր ամեն պատեհ և անպատեհ առիթոի։ Կտրիճ Ներսիսյանը և Հայաստանի Հանրապետության օրինական շահերի հետ կապ չունեցող իր խորհրդատու-պատվիրատուները, եպիսկոպոսներին պարտադրելու են, որպեսզի նրանք արդեն իրենց հրամցված տեքստի տակ դնեն ստորագրություններ և այն ուղեն բոլոր հնարավոր ու անհնար, միջազգային, միջեկեղեցական, միջկրոնական, պետական, կառավարական, դատական, իրավապաշտպան և ֆինասական կառույցների, խնդրանքով, որպեսզի նրանք դադարեցնեն համագործակցությունն ու գործընկերային հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։ Ավելին, նույն աղբյուրների փոխանցմամբ, այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար հայաստանյան եպիսկոպոսների հետ վարվող համապատասխան բացատրական աշխատանքն ըստ մեթոդական ցուցումների համակարգում և իրականացնում է, Կտրիճ ներսիսյանի համագյուղացի, Անգլիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպս․Մանուկյանը։ Արտերկրում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ աշխատանքները համակարգում է անձամբ Սուրբ Աթոռում կաթողիկոսի անձնական ներկայացուցիչ Խաժակ արք Պարսամյանը։ Մայր Աթոռում վստահ են, որ ոչ մի եպիսկոպոս չի կարողանա խուսանավել ՀՀ շահերի դեմ ուղղված հրապարակվող պարսավագրի տակ ստորագրելու «հնազանդության ուխտից»։ Այս փուլում Կտրիճ Ներսիսյանը նպատակ է դրել, որպեսզի տեքստի տակ լինի բոլոր եպիսկոպոսների ստորագրություններն անխտիր։ Իսկ եթե այնուամենայնիվ, որևէ հրաշքով ի հայտ գան տեքստին անհամաձայնություն հայտնող կամ այն մեջժող եպիսկոպոսներ և չստորագրեն տեքստի տակ, ապա իրենք կկիրառեն իրենց հին մարտավարությունը և տեքստը կհրապարական բոլորի անունից առանց կոնկրետ տեքստի տակ ստորագրած եպիսկոպոսների անունները հրապարակելու։

Մենք ակնկալում ենք, որ եպիսկոպոսները ստորագրելուց առաջ կամ գուցե ստորագրելուց հետո, կկշռադատեն պետության և աշխարհասփյուռ հայության շահերի դեմ ուղղված իրենց դավաճանական արարքի մասշտաբները և մեղքի աններելության աստիճանը։ Ի վերջո իրենց ստորագրությունը տեքստի տակ դնելով կամ դրանից հրաժարվելով իրենք ստորագրելու են կամ իրենց դատավճիռը՝ հեռանալ Կտրիճ Ներսիսյանի հետ, կամ ստորագրելուց հրաժարվելով, ստորագրել Կտրիճ ներսիսյանին Լուսավորչի գահից հեռացնելու որոշման տակ և լծվել Հայ Եկեղեցու վերանորոգման սուրբ գործին։

Ի վերջո ժամանակն է պարզելու թե ում է ծառայում Հայաստանում եկեղեցու հոգևոր վերնախավը, եկեղեցին հոգում է հավատացյալ ժողովրդի հոգևոր կարիքները թե մնում է գերեվարված Կտրիճի ու իրեն շրջապատող փոքրիկ մի խմբակի ձեռքին։

Ի վերջո եպիսկոպոսները պիտի որոշեն, գտնում են իրենց մեջ բավար ուժ եկեղեցու հզորացման գործին լծվելու համար թե լծվելով պետության հիմքերը թրթուռի պես կրծելու ստորաքարշ ծրագրին, դառնում թուլամորթ գործիքներ օտար կենտրոններից ղեկավարվող ծառայությունների ձեռքին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում