Վրաստանը հուլիսի 1-ից բացել է օդային սահմանները որոշ ավիաընկերությունների համար

Վրաստանը հուլիսի 1-ից բացել է օդային սահմանները որոշ ավիաընկերությունների համար

Վրաստանը հուլիսի 1-ից բացել է իր երկինքը հատուկ ավիաընկերությունների համար՝ չնայած կանոնավոր չվերթների վերսկսումը հետաձգելու որոշմանը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գահարիան: Նա նշել է, որ Վրաստանի գլխավոր մտահոգությունը քաղաքացիների առողջությունն է, և սա թելադրում էր կանոնավոր թռիչքների արգելքը երկարաձգելու որոշումը:

Կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջությունը Վրաստանում ամենաշատ տուժած ոլորտներից մեկն է։ Սա պատճառաբանվում է նրանով, որ վրացական իշխանությունները դեռևս այս տարվա մարտին փակել են երկրի բոլոր սահմանները՝  բնակչությունը համաճարակից պաշտպանելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում