Ղազախստանի կառավարությունն առաջարկել է սահմանել երկշաբաթյա կարանտին
Ավելի վաղ Տոկաևը կորոնավիրուսի դեմ պայքարի պետական հանձնաժողովին հանձնարարել էր մշակել և իրեն առաջարկություն ներկայացնել երկրում խիստ կարանտին սահմանելու վերաբերյալ:
«Կառավարությունը ներկայացրել է հուլիսի 5-ից 14-օրյա ժամկետով (հնարավոր է երկարացում) կարանտինի սահմանման պլան: Վաղը ՄԳՀ-ի (միջգերատեսչական հանձնաժողով) նիստից հետո առողջապահության նախարարը հանդես կգա պարզաբանումներով»,- գրել է Տոկաևը Twitter-ում:
Ղազախստանում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 41 հազար դեպք, ավելի քան 13,5 հազար հիվանդներ ապաքինվել են, գրանցվել է մահվան 188 դեպք՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ