ԵՄ խորհուրդը հաստատել է սահմանների մասին բարեփոխված Շենգենյան օրենսգիրքը
Մայիսի 24-ին Եվրամիության խորհուրդը վերջնական հավանություն է տվել Շենգենյան նոր սահմանային օրենսգրքին՝ ԵՄ կանոնների ցանկին, որը վերաբերում է ներքին և արտաքին սահմանների կառավարմանը, ինչպես նաև Եվրամիության արտաքին սահմանները հատող անձանց սահմանային վերահսկողությունը կարգավորող կանոններին․ հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ բարեփոխումը կարևոր դեր է խաղում Շենգենյան գոտին արտաքին սահմանների ներկա և ապագա ճգնաժամերի նկատմամբ ավելի կայուն դարձնելու գործում․
«Կանոնակարգը սահմանում է համաեվրոպական միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք սահմանափակում են երրորդ երկրների քաղաքացիների մուտքը ԵՄ առողջապահության ոլորտում լայնածավալ արտակարգ իրավիճակի դեպքում։ Այն նաև ներկայացնում է տեղափոխման ընթացակարգ, որը կօգնի հաղթահարել միգրանտների երկրորդային տեղաշարժը (մի անդամ պետությունից մյուսը) և լուծումներ է առաջարկում միգրացիայի գործիքավորման իրավիճակների համար: Սահմանային վերահսկողության կրկնակի ներդրման վերաբերյալ կանոնների հստակեցումը կապահովի, որ այն մնա ծայրահեղ միջոց»,- հստակեցրել են մամուլի ծառայությունում։
Կարծիքներ