Ֆոն դեր Լայենը մայիսի 9-ին կայցելի Կիև

Ֆոն դեր Լայենը մայիսի 9-ին կայցելի Կիև

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը մայիսի 9-ին կուղևորվի Կիև՝ աջակցություն հայտնելու Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Monde պարբերականը՝ վկայակոչելով ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Էրիկ Մամերին։

«Այցը կկենտրոնանա Ուկրաինայի հետ մեր հարաբերությունների բոլոր կողմերի վրա: Անշուշտ, նկատել եք, որ այս այցը տեղի կունենա Եվրոպայի օրը», - ասել է Մամերը՝ նկատի ունենալով համաեվրոպական ամենամյա տոնը:

Սա Ուրսուլա ֆոն դեր Լայենի հինգերորդ այցն է Կիև անցյալ տարվա փետրվարի 24-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում