Հայաստանի երեք մարզում ԲՏԱ նախարարության իրականացրած տեխնոլոգիական դասընթացներն ավարտվել են

Հայաստանի երեք մարզում ԲՏԱ նախարարության իրականացրած տեխնոլոգիական դասընթացներն ավարտվել են

Ավարտվել են Հանրապետության երեք մարզերում ընթացող տեխնոլոգիական դասընթացները:

Այս մասին հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Նախարարության ֆինանսավորմամբ իրականացվել է «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչը:

Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 9 քաղաքներում ավելի քան 400 մասնակցի համար կազմակերպված դասընթացներն ավարտվել են բոլոր՝ 16 խմբերում։ Դասընթացներն անցկացրել է դրամաշնորհային մրցույթը հաղթած «Armenian Code Academy» ընկերությունը։

Ծրագիրը կամփոփվի 2024թ. հոկտեմբերի 1-ին:

Ծրագրի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներության ոլորտներում կարողությունների զարգացումն է, մասսայական կրթություն իրականացնելու միջոցով ՀՀ մարզերի բնակիչներին ոլորտի վերաբերյալ բազային գիտելիքներ տրամադրելը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում