ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ

Ամուլսարի հանքի շահագործման դեմ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգի և սոցիալական մեդիայի մշտադիտարկման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։

«Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց, այդ թվում բերման ենթարկված իրավապաշտպանների հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները»,- ասված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում