Կառավարությունը 3 մլրդ 114 մլն դրամ հատկացրեց 1 ճանապարհահատվածի և 2 կամուրջների շինաշխատանքների համար
Կառավարությունը 3 մլրդ 114 մլն դրամ հատկացրեց 1 ճանապարհահատվածի (27.5 կմ) և 2 կամուրջների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ այդ հատվածն է Մ6-Աթան ճանապարհահատվածը, որը գտնվում է Թումանյան խոշորացված համայնքում:
Կամուրջներից մեկը Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածի 14-րդ կմ-ում գտնվող կամուրջն է, մյուսը Թեղուտ գյուղի կամուրջն է:
«Այնտեղ հարակից մի քանի 100 մետր հեռավորությամբ ևս մեկ կամուրջ ունենք, որը ևս հիմնանորոգման կարիք ունի. հաջորդ փուլում դա նույնպես կիրականացնենք»,- ասաց Գնել Սանոսյանը՝ նշելով, որ մրցույթներն անցկացված են, շահող ընկերությունները հայտնի են:
Կարծիքներ