Մարտի 12-ից 16-ը ԱԻՆ-ում ստացվել է 5 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Մարտի 12-ից 16-ը ԱԻՆ-ում ստացվել է 5 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Մարտի 12-ից 16-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Սիսիան-Երևան և Երևան-Սևան ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 1 տուժած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում