Վերջին մեկ օրվա ընթացքում Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ
Վերջին մեկ օրվա ընթացքում Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է ՏԱՍՍ-ը։
Չորեքշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը հայտնել է, որ մարդասիրական միջանցքներով Մարիուպոլից օրական տարհանվում է գրեթե 31,4 հազար խաղաղ բնակիչ, նրանց 99%-ը ցանկություն է հայտնել մեկնել Ռուսաստան կամ վերահսկվող տարածքներ։
Կարծիքներ