Չի կարող նորից կոպեկի շրջանառությունը՝ այդ «կաշառակերությունը» վերադառնալ համակարգ. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բացառել է միասնական տրանսպորտային համակարգում հետադիմություն թույլ տալը։ Ըստ նրա, ավելի հեշտ կլիներ, որ տոմսի գինը սահմանեին 150 դրամ՝ առանց արտոնությունների.
«Բայց դա ճիշտ չէ, դա միասնական տոմսային համակարգ չէ, դա այն չէ, որ մենք վաղը պետք է նաև 250 էլեկտրոավտոբուս գնենք, որովհետև հասկանում ենք՝ վաղը տեղփոխերի քանակը ավելանալու է»։
Ավինյանը նաև նշեց, որ չի պատրաստվում հրաժարվել 45 տրոլեյբուս ձեռք բերելու կամ վերելակները փոխարինելու ծրագրից, որպեսզի փոխարենը նախատեսված գումարներով տրանսպորտի համակարգի սուբսիդավորեն. «Մի քանի քաղաքական բանսարկու գիտակցաբար այդ մանիպուլյացիաներն անելով մարդկանց անընդհատ դրդում են, որ ճնշումն ավելանա»։
Նա հանձնարարեց գտնել նվազագույն տարբերակը՝ միասնական տրանսպորտային համակարգի փուլային ներդրման ուղղությամբ. «Գնայինը, որտեղ կարող ենք ավելի ճկուն գտնվել, վստահաբար, պետք է ավելի ճկուն գտնվել։ Ի վերջո, մեր նպատակն այն չէ, որ մարդիկ պետք է ավելի շատ վճարեն։ Մեր նպատակն է, որ 4 տարի հետո այս տրանսպորտային համակարգը չմաշի, գնա, ինչպես այս երկրում մաշել է ամեն ինչ։ Մեր նպատակն այն է, որ 7 տարի հետո կարողանանք նոր ավտոբուսներ գնել, 250 նոր էլեկտրոավտոբուս գնել»։
Նա նշեց նաև, որ 1սմ անգամ չպետք է շեղվեն միասնական տոմսային համակարգի ներդրման ճանապարհից։
«Չի կարող նորից կոպեկի շրջանառություն սկսվել, չի կարող այդ «կաշառակերությունը» վերադառնալ համակարգ։ Ընդ որում, ասում եմ՝ սա միայն վարորդները չէ, այլ՝ կոպեկի շրջանառության մի ամբողջ համակարգ է եղել»,- ասել է նա։
Կարծիքներ